Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 180 Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 87 Լ

14.06.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 180 Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Նպատակ ունենալով ապահովել «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով դիմումատուի բանկային հաշվի վավերականության և դիմումատուին պատկանելիության ստուգման գործընթացի արդյունավետությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի ««Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով դիմումատուի բանկային հաշվի վավերականության և դիմումատուին պատկանելիության ստուգման կարգը սահմանելու մասին» թիվ 180 L որոշմամբ սահմանված ««Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով դիմումատուի բանկային հաշվի վավերականության և դիմումատուին պատկանելիության ստուգման կարգ»-ում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի «Բանկային հաշվեհամարի վավերականության և դիմումատուին պատկանելիության ստուգման նպատակով հիմնադրամի կողմից ուղարկվող հարցման ձևաչափ» աղյուսակի 1-ին կետի «լրացման կարգ» դաշտում «check_status_V2» բառերը փոխարինել «check_status_with_legal_info» բառերով,
2) Կարգի «Բանկի կողմից ուղարկվող պատասխան հաղորդագրության ձևաչափ» աղյուսակը հաստատել նոր խմբագրությամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 21-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                    Հովհաննես Խաչատրյան
Երևան