Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 1/580 Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/475 Ա

30.09.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 1/580 Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների» ձեռնարկը հաստատելու մասին թիվ 1/580 Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները ձեռնարկում (այսուհետ՝ Ձեռնարկ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Ձեռնարկի 6-րդ բաժնի 6.2.2 «Արտարժույթի առք/վաճառք ներքին շուկայում» ենթաբաժնում.
ա. «Հավելված 7.2.5» բառերից հետո լրացնել «և հավելված 7.2.37» բառերը,
բ. «մինչև ժամը 15:30» բառերից հետո լրացնել «կամ հայտի ընդունման համար պայմանավորված ժամը» բառերը,
գ. «պատժամիջոցներ» բառը փոխարինել «տուժանքներ» բառով,
դ. «Համապատասխան հաշվին արտարժույթի մուտքագրումը և դրամական միջոցների փոխանցումները կատարվում են մինչև գործարքի կատարման գործառնական օրվա ավարտը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համապատասխան հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը և ելքագրումը կատարվում են մինչև գործարքի կատարման գործառնական օրվա ավարտը:»,
ե. «Գործընկերոջ կողմից թույլտրված անճշտությունների դեպքում իրավաբանական վարչության գրավոր եզրակացության հիման վրա Կատարող ստորաբաժանում 2-ը կատարում է տուժանքների համապատասխան հաշվապահական ձևակերպումը (մուտքագրում, առաջին հաստատում, վերջնական հաստատում):» նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. «Թղթակից բանկի անունով ԿԲ-ում բացված հաշիվներով գործարքների իրականացման դեպքում Կատարող ստորաբաժանում 1-ի գործառույթները կատարում է Կատարող ստորաբաժանում 2-ը (S.W.I.F.T. ֆորմատի հաղորդագրություն չի պատրաստվում):»:
2) Ձեռնարկի 7-րդ բաժնի Հավելված 7.2.1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ ԿԲ նախագահի 04.06.2021թ. թիվ 1/311Ա որոշում»:
3) Ձեռնարկի 7-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2.37 Հավելվածով.
«Հավելված 7.2.37 ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 01/09/2022թ. N 1/442Լ որոշում
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ արտարժույթների առք ու վաճառքի գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրի մասին»»:
4) Ձեռնարկի 7-րդ բաժնի 7.4 «ՀՀ ԿԲ ստորաբաժանումների բաժանումը ըստ Նախաձեռնող և Կատարող ստորաբաժանումների» Հավելվածի 6.2.17, 6.3.12 և 6.4.5 տողերից հետո լրացնել հետևյալ տողը.

   «* Կատարող ստորաբաժանում 2-ի կողմից գործարքի համար հիմք հանդիսացող թղթային փաստաթղթերի հիման վրա «Գործառնական օր» համակարգում (ձևավորված 201 և 701 փաստաթղթի տիպերով) կատարվող գործարքների (բացառությամբ ԿԿՎ-ում երկրորդ հաստատումով գործարքների) համար չի կատարվում երկրորդ հաստատում.

1.     Առաջին աշխատակից - իրականացնում է գործարքի նախնական hաշվապահական ձևակերպում,

2.    Երկրորդ աշխատակից - իրականացնում  է գործարքի հաստատում և  վերջնական hաշվապահական ձևակերպում»:

 

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                                Ներսես Երիցյան