Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը վարող իրավասու ստորաբաժանում սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/538 Ա
13.10.2021
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը վարող իրավասու ստորաբաժանում սահմանելու մասին
Նպատակ ունենալով ապահովել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝
Որոշում եմ.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածով սահմանված բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ