Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գնահատման նոր համակարգի ներդրման հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/74 Ա
23.02.2023
Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գնահատման նոր համակարգի ներդրման հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Հաստատել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գնահատման նոր համակարգի ներդրման հետ կապված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ