ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/656 Ա

30.12.2022

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի  201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. թիվ 53 արձանագրություն) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 08.12.2022թ. և 19.12.2022թ. միջնորդագրերը`

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Իջևան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Թագվոր Մանթաշյանին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

            ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ