«ՄՈՒՍՈՅԱՆ ԱԱԱ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/655 Ա

30.12.2022

«ՄՈՒՍՈՅԱՆ ԱԱԱ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «ՄՈՒՍՈՅԱՆ ԱԱԱ» ՍՊԸ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ .

  1. Համաձայնություն տալ «ՄՈՒՍՈՅԱՆ ԱԱԱ» ՍՊԸ գրավատան կողմից 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

               ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ