«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/652 Ա

30.12.2022

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը,  «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.12.2022թ. թիվ 54 արձանագրություն) և հաշվի առնելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի՝ 20.12.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Լիլիանա Սարգիսովային:
  2. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Աննա Նաջարյանին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ