«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/650 Ա

30.12.2022

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը,  «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության  ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.12.2022թ. թիվ 54 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 19.12.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Գրանցել Վահե Հասրաթյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ՍԵՎԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ