«Դանիելյան» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/648 Ա

29.12.2022

«Դանիելյան» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը,    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.11.2022թ. թիվ 202 Ա որոշումը և հաշվի առնելով «Դանիելյան» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 1-ին ներկայացված դիմումը՝

 Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Համաձայնություն տալ «Դանիելյան» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 753/1 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 19/16 արտադրական շենք):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

 

 

 

 

                                                                       ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ