«ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/646 Ա
29.12.2022
«ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 14.12.2022թ. թիվ 230 Ա որոշումը և հաշվի առնելով «ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2022 դեկտեմբերի 16-ին ներկայացված դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Համաձայնություն տալ «ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 861 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, շենք 11):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ