«Արինս Մենեջմենթ» ՍՊԸ «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/647 Ա

29.12.2022

«Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

      Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և քննարկելով «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 30.11.2022թ․ և 22.12.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

        Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Վերսկսել «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխության գրանցման ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 02.12.2022թ. թիվ 1/590Ա որոշմամբ կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը:
  2. Գրանցել «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

  ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ