«Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/645 Ա

27.12.2022

«Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 72-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (23.12.2022թ. արձանագրություն թիվ 53) եզրակացությունը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.12.2022թ. թիվ 108 ԾՕՀ Ա, 109 ԾՕՀ Ա և 110 ԾՕՀ Ա որոշումները և «Լիմիթլես ասեթ մենեջմենթ»  փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձինք՝ Արտյոմ Զաքարյանի և Տիգրան Անտինյան կողմից 12.07.2022թ., 01.08.2022թ.,  11.08.2022թ., 31.08.2022թ., 23.09.2022թ., 01.11.2022թ., 02.12.2022թ. և 16.12.2022թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել Կիմ Ավանեսյանին «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
  2. Գրանցել Ռաֆայել Միրաքյանին «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
  3. Գրանցել Արմենակ Անտինյանին «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
  4. Գրանցել Տիգրան Անտինյանին «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
  5. Գրանցել Արմեն Ազիզյանին «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
  6. Գրանցել Գայանե Խաչատրյանին «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
  7. Գրանցել Արտյոմ Զաքարյանին «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի պաշտոնում:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ