«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/644 Ա

27.12.2022

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 72-րդ կետը և 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. արձանագրություն թիվ 53), ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.12.2022թ. թիվ 105 ԾՕՀ Ա և 106 ԾՕՀ Ա որոշումները և «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից 16.12.2022թ. և 19.12.2022թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

 Ո ր ո շ ու մ  ե մ.

  1. Գրանցումից հանել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ժան-Իվ Դոմինիկ Գլեյնին:
  2. Գրանցումից հանել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էրիկ Պիեռ Էմիլ Տազե-Բերնարդին:
  3. Գրանցել Անտոնի Մելլոր Ժան Օլիվիերին «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
  4. Գրանցել Ժուլիեն Ֆոնտեն Էմմանուել Ժան Ֆրանսուային «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

  

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ