«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/643 Ա
27.12.2022
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. թիվ 53 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 27.12.2022թ. թիվ 103 ԾՕՀ Ա և 104 ԾՕՀ Ա որոշումները, ինչպես նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ՝ 30.11.2022թ. և 02.12.2022թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ .
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Վարուժան Ավետիքյանին:
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Խոսե Մարիա Մորենո դե Բարրեդա Հալկոնին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ