«ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «Արմթեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/642 Ա
27.12.2022
«ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «Արմթեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 53), «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 01.09.2022 թ.-ին և 15.12.2022թ.-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 09.09.2022թ. թիվ 1/453Ա որոշմամբ կասեցված՝ «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ