ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/641 Ա

27.12.2022

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 33-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.12.2022թ. թիվ 52 արձանագրություն) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 27.09.2022թ., 28.09.2022թ., 29.09.2022թ., 05.10.2022թ., 11.10.2022թ., 25.11.2022թ. և 09.12.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

 Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Վերսկսել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման մեկամսյա ժամկետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

  

      ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ