«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/640 Ա

27.12.2022

«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, հաշվի առնելով ԿԲ լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. արձանագրություն թիվ 53), «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ»  փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձի՝ Արեն Նալթակյանի կողմից լիազորված անձ Հայկ Հարությունյանի կողմից 15.12.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

 Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Գրանցել Հայկ Հարությունյանին «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
  2. Գրանցել Գայանե Վարդանյանին «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
  3. Գրանցել Կարեն Սահակյանին «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

  

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ