«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/635 Ա

23.12.2022

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 219-րդ հոդվածի 1.1-րդ մասի գ) կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. արձանագրություն թիվ 53) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ 15.12.2022թ. միջնորդագիրը`

 Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Յան Դիվայնգարթին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ