«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/634 Ա

23.12.2022

«ԻՆԵԿՈԲԱՆԿ»  փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան»  մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

      Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. արձանագրություն թիվ 53) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական  ընկերության 01.12.2022թ. միջնորդագիրը՝

  Ո ր ո շ ու մ  ե մ . 

  1. Թույլատրել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան» մասնաճյուղի գործունեության դադարեցումը: 
  1. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

     

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ