ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/630 Ա

23.12.2022

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. արձանագրություն թիվ 53) և ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 21.11.2022թ., 15.12.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ   ե մ . 

  1. Գրանցել Գագիկ Գրիգորյանին ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի վերստուգողի պաշտոնում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

          

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ