«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/627 Ա
23.12.2022
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. արձանագրություն թիվ 53) և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 29.11.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
- Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղը:
- Գրանցումից հանել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Մնացական Գևորգյանին:
- Գրանցել Մնացական Գևորգյանին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ