«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/626 Ա

23.12.2022

«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 53 արձանագրություն) և քննարկելով «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

  Ո ր ո շ ու մ    ե մ . 

  1. Կասեցնել «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

           ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ