«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Դավթաշեն» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/622 Ա

16.12.2022

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Դավթաշեն» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության  ստուգման և  որակավորման  կարգերը»  կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.12.2022թ. թիվ 52 արձանագրություն) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 16.11.2022թ., 17.11.2022թ., 05.12.2022թ. և 13.12.2022թ. միջնորդագրերը՝ 

Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Դավթաշեն» մասնաճյուղը:
  2. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Թերեզա Մանուկյանին:
  3. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Դավթաշեն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Թերեզա Մանուկյանին:
  4. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Տիգրան Խաչատրյանին:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

         ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ