«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/619 Ա

16.12.2022

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը,  «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության  ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի  226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  եզրակացությունը (16.12.2022թ. թիվ 52 արձանագրություն) և «Արդշինբանկ» ՓԲԸ՝ 18.11.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել Անի Գևորգյանին «Արդշինբանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

        ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ