«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընյկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/618 Ա

16.12.2022

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և  որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.12.2022թ. թիվ 52 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 15.11.2022թ., 16.11.2022թ. և 21.11.2022թ.  միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Նորք մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արտյոմ Ղորխմազյանին:
2. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Գոհար Օհանյանին:
3. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Բյուրեղավան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Վաչագան Առաքելյանին:
4. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Հիփոթեքային վարկավորման կենտրոն մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արտյոմ Ղորխմազյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ