«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասինՍ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/617 Ա
16.12.2022
«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, §Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.12.2022թ. թիվ 52 արձանագրություն) և «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 02.12.2022թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Միսակ Դավթյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ