«ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու՝ օրենքով նախատեսված 20-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/615 Ա

16.12.2022

«Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ին լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու՝ օրենքով նախատեսված 20-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.12.2022 թվականի թիվ 52 արձանագրություն) և 17.10.2022թ., 07.11.2022թ., 14.11.2022թ., 23.11.2022թ., 30.11.2022թ. և 12.12.2022թ. «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 

Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Կասեցնել «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ ներդրումային ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու՝ օրենքով սահմանված 20-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

 

 

 

                                    ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ