«Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/614 Ա

14.12.2022

 «Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության  «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը,  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 51 արձանագրություն), «Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության կողմից  «Շտիգեն Վենչուրս» ՓԲԸ «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 23.11.2022 թ. և 07․12․2022թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 

Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 02.12.2022թ. թիվ 1/591Ա որոշմամբ կասեցված՝ «Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ