«ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/612 Ա

13.12.2022

«ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող  համակարգչային  ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը,    Հայաստանի   Հանրապետության   կենտրոնական   բանկի     խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի  2-ի դիմումը՝

 

Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Տալ համաձայնություն «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 860 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Մալաթիա, Բաբաջանյան փողոց, 59 շ. 37-38 բնակարան և Բաբաջանյան փողոց, 59/1 շենք») Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

 

                                                                 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ