«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 29, Տիգրան Մեծ, Դիլիջան, Թալին, թիվ 76, Թումանյան, Բերդ, Բաղրամյան, Ագարակ, Արարատ և թիվ 83 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/610 Ա

09.12.2022

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 29, Տիգրան Մեծ, Դիլիջան, Թալին, թիվ 76, Թումանյան, Բերդ, Բաղրամյան, Ագարակ, Արարատ և թիվ 83 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

      Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (09.12.2022թ. թիվ 51 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական  ընկերության 21.11.2022թ. միջնորդագիրը՝

          Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Թույլատրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 29, Տիգրան Մեծ, Դիլիջան, Թալին, Թիվ 76, Թումանյան, Բերդ, Բաղրամյան, Ագարակ, Արարատ և թիվ 83 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
  2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 29, Տիգրան Մեծ, Դիլիջան, Թալին, Թիվ 76, Թումանյան, Բերդ, Բաղրամյան, Ագարակ, Արարատ և թիվ 83 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ սույն որոշմամբ թույլտվությունը ստանալուց հետո «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից միջոցառումներն իրականացնելուց հետո համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

     

                    ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ