«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերուԹՅԱՆ «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/600 Ա

09.12.2022

«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերուԹՅԱՆ «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 51 արձանագրություն) և քննարկելով «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ