«ՌԵԳՈ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/597 Ա
02.12.2022
«ՌԵԳՈ» ապահովագրական ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.12.2022թ. արձանագրություն թիվ 50), «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի 14.11.2022թ. և 29.11.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Գրանցումից հանել «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Կիրիլլ Կրուգլյակին:
2. Գրանցումից հանել «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Արթուր Մկրտչյանին:
3. Գրանցել Արթուր Մկրտչյանին «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան