«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/594 Ա
02.12.2022
«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 194-րդ կետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 14.10.2022թ. թիվ 1/506Ա որոշումը, ԿԲ լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.12.2022թ. արձանագրություն թիվ 50) և «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ 15.09.2022թ., 19.09.2022թ., 22.09.2022թ., 23.09.2022թ., 28.09.2022թ. և 10.10.2022թ. ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Վերսկսել Արամ Բալոյանին «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցելու մեկամսյա ժամկետը:
2. Վերսկսել Գրիգորի Զաքարյանին «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցելու մեկամսյա ժամկետը:
3. Գրանցել Արամ Բալոյանին «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում:
4. Գրանցել Գրիգորի Զաքարյանին «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան