«Շտիգեն Վենչուրս» Փակ Բաժնետիրական Ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/591 Ա
02.12.2022
«Շտիգեն Վենչուրս» Փակ Բաժնետիրական Ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 50 արձանագրություն) և քննարկելով «Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Շտիգեն Վենչուրս» Փակ Բաժնետիրական Ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Կասեցնել «Շտիգեն Վենչուրս» Փակ Բաժնետիրական Ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան