«Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/590 Ա
02.12.2022
«Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, քննարկելով «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 30.11.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Կասեցնել «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան