«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/585 Ա

29.11.2022

«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022թ. արձանագրություն թիվ 48), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.11.2022թ. թիվ 91 ԾՕՀ Ա, 92 ԾՕՀ Ա, 93 ԾՕՀ Ա և 94 ԾՕՀ Ա որոշումները և «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից լիազորված անձ Դավիթ Փափազյանի կողմից 20.05.2022թ., 13.06.2022թ., 06.07.2022թ., 14.07.2022թ., 15.07.2022թ., 21.07.2022թ., 11.08.2022թ., 18.08.2022թ., 29.09.2022թ. և 10.11.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Արթուր Դիլանյանին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
2. Գրանցել Գրիգոր Չոբանյանին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
3. Գրանցել Հայկ Թադևոսյանին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
4. Գրանցել Սերգեյ Գրիգորյանին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
5. Գրանցել Էդգար Էվոյանին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
6. Գրանցել Սրբուհի Մելքոնյանին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
7. Գրանցել Ռիմա Բարսեղյանին «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                  Ներսես Երիցյան