«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/584 Ա
29.11.2022
«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով 20.05.2022թ., 13.06.2022թ., 06.07.2022թ., 14.07.2022թ., 15.07.2022թ., 21.07.2022թ., 11.08.2022թ., 18.08.2022թ., 29.09.2022թ. և 10.11.2022թ. «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից լիազորված անձ Դավիթ Փափազյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես ներդրումային ընկերություն գրանցման ու լիցենզավորման դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 02.09.2022 թվականի թիվ 1/445 Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022թ. թիվ 48 արձանագրություն)՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան