«ԵՎՐԱՍԻԱ ԲՐՈՔԵՐՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ և ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/577 Ա

18.11.2022

«ԵՎՐԱՍԻԱ ԲՐՈՔԵՐՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ և ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 179-րդ և 192-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022թ. թիվ 48 արձանագրություն) և «ԵՎՐԱՍԻԱ ԲՐՈՔԵՐՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ և ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ ՓԲԸ 28.10.2022թ., 03.11.2022թ. և 15.11.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԵՎՐԱՍԻԱ ԲՐՈՔԵՐՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ և ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Վարսիկ Մանուկյանին:
2. «ԵՎՐԱՍԻԱ ԲՐՈՔԵՐՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ և ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Դավիթ Այվազյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ