«ԶԵՆԴԵՐ» ՓԲԸ-ին վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա տրամադրելու երկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/576 Ա

18.11.2022

«ԶԵՆԴԵՐ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա տրամադրելու երկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022թ. թիվ 48 արձանագրություն) և «ԶԵՆԴԵՐ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 20.09.2022թ., 02.11.2022թ. և 08.11.2022թ. ներկայացված փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԶԵՆԴԵՐ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա տրամադրելու երկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ