«ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները գրանցելու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/571 Ա

18.11.2022

«ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները  գրանցելու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022 թվականի թիվ 48 արձանագրություն) և «ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 19.10.2022թ., 17.11.2022թ. դիմումները և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները գրանցելու դիմումների քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ