«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման կասեցված 30 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/570 Ա

18.11.2022

«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման կասեցված 30 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 02.09.2022թ. ««ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման 30 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին» թիվ 1/446Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022թ. թիվ 48 արձանագրություն), ինչպես նաև «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ կողմից 28.07.2022թ., 17.08.2022թ., 22.08.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.


1. Վերսկսել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Էդգար Էվոյանին գրանցումից հանելու միջնորդագրի քննության կասեցված 30 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Վերսկսել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էդմոնդ Վարդումյանին գրանցումից հանելու միջնորդագրի քննության կասեցված 30 աշխատանքային օրվա ժամկետը:
3. Վերսկսել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում Էդմոնդ Վարդումյանին գրանցելու միջնորդագրի քննության կասեցված 30 աշխատանքային օրվա ժամկետը:
4. Գրանցումից հանել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Էդգար Էվոյանին:
5. Գրանցումից հանել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էդմոնդ Վարդումյանին:
6. Գրանցել Էդմոնդ Վարդումյանին «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ