«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/567 Ա
18.11.2022
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022թ. թիվ 48 արձանագրություն) և հաշվի առնելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 27.10.2022թ., 02.11.2022թ., 04.11.2022թ., և 14.11.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հայկ Զաքարյանին:
2. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արմեն Եղիազարյանին:
3. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Իգիթ Իգիթյանին:
4. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Գևորգ Խաչատրյանին:
5. Գրանցել Իգիթ Իգիթյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Նաիրա Սաֆարյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:
7. Գրանցել Զարուհի Ավակիմյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ