«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/566 Ա

18.11.2022

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.11.2022թ. թիվ 48 արձանագրություն) և «Արդշինբանկ» ՓԲԸ 04.11.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Սևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արկադի Մանուկյանին:
2. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արմեն Զոհրաբյանին:
3. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տիգրան Հակոբյանին:
4. Գրանցել Արկադի Մանուկյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
5. Գրանցել Արմեն Զոհրաբյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Տիգրան Հակոբյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Չարենց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ