Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 1/155 Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/564 Ա

17.11.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 1/155 Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

Ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի ապրիլի 8-ի ««ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1/155 Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1. Նախաբանում «17.03.2022թ.» թվերից հետո լրացնել «և 24.03.2022թ.» բառերը և թվերը, «միջնորդագիրը» բառը փոխարինել «միջնորդագրերը» բառով:
2. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետ.
«1.1. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալի պաշտոնում գրանցված Մովսես Էլոյանին՝ վերջինիս թողնելով գրանցված վարչության անդամի պաշտոնում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ