«ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/563 Ա
15.11.2022
«ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 47 արձանագրություն), «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնները գրանցելու համար 23.09.2022 թ. և 31.10.2022 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 30.09.2022թ. թիվ 1/477Ա որոշմամբ կասեցված՝ «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ