«ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/562 Ա
15.11.2022
«ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 47 արձանագրություն), «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 10.10.2022 թ., 04.11.2022 թ. և 08.11.2022 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 14.10.2022թ. թիվ 1/499Ա որոշմամբ կասեցված՝ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ