«Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» ՍՊԸ «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/561 Ա

15.11.2022

«Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» ՍՊԸ «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 46 արձանագրություն), «Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» ՍՊԸ «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 07.10.2022թ. և 27.10.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 14.10.2022թ. թիվ 1/498Ա որոշմամբ կասեցված՝ «Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» ՍՊԸ «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ