«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/560 Ա

11.11.2022

«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (11.11.2022թ. թիվ 47 արձանագրություն) և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ 26.10.2022թ. միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Արման Նազարեթյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ