«Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷյԷմԷֆ» բաց ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/556 Ա
11.11.2022
«Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷյԷմԷֆ» բաց ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ինվեսթմենթս Սոլյուշնս» ՍՊԸ «ԷյԷմԷֆ» բաց ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷյԷմԷֆ» բաց ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ