«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/548 Ա
09.11.2022
«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 221-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (04.11.2022թ. թիվ 46 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 09.11.2022թ. թիվ 185 Ա, թիվ 84 ԾՕՀ Ա, թիվ 85 ԾՕՀ Ա, թիվ 86 ԾՕՀ Ա, թիվ 87 ԾՕՀ Ա և թիվ 88 ԾՕՀ Ա որոշումները և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 13.07.2022թ., 19.07.2022թ., 20.07.2022թ., 21.07.2022թ., 22.07.2022թ., 01.08.2022թ., 02.08.2022թ., 03.08.2022թ., 05.08.2022թ., 08.08.2022թ., 10.08.2022թ., 15.08.2022թ., 05.10.2022թ., 02.11.2022թ. և 04.11.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Վահե Բադալյանին:
2. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Վահան Վարդանյանին:
3. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արմեն Քթոյանին:
4. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Դանիել Հիլերին:
5. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Սվետլանա Կարապետյանին:
6. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի – տնօրինության նախագահի պաշտոնում գրանցել Դանիել Ազատյանին:
7. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի – տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Գարեգին Դարբինյանին:
8. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Սերգեյ Գասպարյանին:
9. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Աղասի Վարդանյանին:
10. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Լուսինե Սիմոնյանին:
11. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում (ի պաշտոնե նաև՝ տնօրինության անդամ) գրանցել Արտաշես Ավետյանին:
12. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Լուսինե Ամիրխանյանին:
13. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցել Հայկ Հովհաննիսյանին, Արա Մկրտչյանին, Գոհար Խաչատրյանին, Արտակ Խաչատրյանին:
14. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցել Տաթևիկ Կարապետյանին և Սարգիս Եդիգարյանին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ